ԱՄՆ-ի կառավարությունում խորհուրդ են տալիս բանկերին հրաժարվել ռուսական սուվերեն պարտատոմսերից, քանի որ տվյալ քայլը կխախտի Մոսկվայի դեմ պատժամիջոցային ռեժիմը. փոխանցում է The Wall Street Journal-ը:
Ռուսաստանը, պարբերականի տեղեկությունների համաձայն, հրավիրել է մասնակցել եվրոպական և չինական բանկերին, ինչպես նաև` ԱՄՆ-ի մի շարք ֆինանսական հաստատություններին (այդ թվում՝ Bank of America, Citigroup, Goldman Sachs, JP Morgan Chase և Morgan Stanley) իր պարտատոմսերի տեղաբաշխմանը:
Նշվում է, որ ամերիկյան բանկերը վերջնական որոշում դեռևս չեն ընդունել:
ԱՄՆ-ի պետդեպարտամենտում հայտարարել են, որ ԱՄՆ-ում, ԵՄ-ում և ողջ աշխարհում «պետք է հասկանան, որ Ռուսաստանը կմնա ռիսկի բարձր մակարդակում գտնվող շուկայում՝ մինչև Ուկրաինայի իրավիճակի կայունացումը»:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան