
Թուրքական Նուսայբին քաղաքում հզոր պայթյուն է որոտացել: Չհաստատված տվյալների համաձայն՝ թուրքական բանակի 5 զինծառայող է զոհվել. փոխանցում է AMN.tr-ը:
Նուսայբին քաղաքը գտնվում է թուրք-սիրիական սահմանի մոտ և հիմնականում բնակեցված է քրդերով:
Անկարայում փետրվարի 17-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո հենց այդ քաղաքն է եղել թուրքական բանակի գլխավոր թիրախը: Ահաբեկչությունը 28 մարդու կյանք խլեց:
Ավելի վաղ Թուրքիայի ոստիկանությունը նախազգուշացրել էր երկրում նախապատրաստվող նոր ահաբեկչությունների մասին:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան