Ով էր բուքմեյքերական գրասենյակի աշխատակցին սպանողը և որտեղ էր նա մինչ օրս (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն ավելի վաղ հայտնել է, որ 2015 թ. դեկտեմբերի 24-ին, ժամը 11.35-ին, Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքի 1-ին հարկում գործող բուքմեյքերական գրասենյակում հայտնաբերվել էր 1987 թ. ծնված Արթուր Նազարյանի դիակը՝ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքներով:

glavni-600x338

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների շնորհիվ պարզվել էր սպանությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը՝ 1983 թ. ծնված, նախկինում դատված Կարեն Շահինյան:

1456399821,4274

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել էր միջպետական հետախուզում:

Եվ այսպես, ArmLur.am-ը ոտիկանության լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ, ՌԴ համապատասխան ստորաբաժանումների գործընկերների հետ համագործակցության արդյունքում՝ փետրվարի 18-ին Կարեն Շահինյանը ՌԴ Օրենբուրգի մարզի Բուզուլուկ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է:

Ներկայումս լուծվում է նրան Հայաստան արտահանձնելու հարցը:
Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս