ՏԱՔ ԿՈՃԱԿՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավորները երեկ հայտնվել էին շատ դժվար վիճակում: Երբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց արտահերթ նիստում աշխատել առանց ընդմիջումների, որոշումն ընդունվեց 71 կողմ, 5 դեմ ձայների հարաբերակցությամբ: Ու պատգամավորներն իրենց կայացրած որոշման ձեռքը կրակն էին ընկել. քանի որ ԱԺ դահլիճում օդափոխության համակարգ չկա, անտանելի հեղձուցիչ վիճակ էր: Արդյունքում՝ արդեն օրվա երկրորդ կեսին ԱԺ դահլիճը գրեթե դատարկ էր. հատուկենտ մարդիկ էին հետեւում օրենսդրական քննարկումներին, այն էլ` հերթափոխով:




Լրահոս