Այսօր խորհրդարանում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ներկայացնում էր կառույցի 2016 թվականի ծրագիրը: Նրան հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` ընդգծելով, որ ժողովուրդն այսօր ուղղակի ճկռում է էլեկտրաէներգիայի հաշիվների ծանրության տակ:
«Եթե 2012թ. մարդիկ իրենց մեկ ամսվա աշխատավարձով կարող էին ավելի շատ կՎտ/ժ էլեկտրաէներգիա գնել, ապա հիմա դա անհամեմատ քիչ է: Սպառողի համար վիճակը գնալով վատանում է: Այնպիսի տպավորություն է, որ դուք ձեր առաքելությանը հավատարիմ չեք կամ չեք կարողանում այդ բալանսը պահել», – հայտարարեց նա:
Մանրամասները`տեսանյութում: