
Փետրվարի 24-ին ոստիկանության կրթահամալիրում էր Հայաստանում գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի պատվիրակությունը՝ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինի գլխավորությամբ:
Հյուրերը կրթահամալիրին նվիրեցին ռուսաց լեզվի դասագրքեր եւ ուսումնամեթոդական ձեռնարկներ:
Ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը երախտագիտություն հայտնեց նախաձեռնության համար եւ շնորհակալագիր հանձնեց Հայաստանում գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնին:
Հայ-ռուսական համագործակցության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունը բարձր գնահատեց նաեւ ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:
Միջոցառման ավարտին հյուրերին հանձնվեցին հուշանվերներ: