Պատասխանատուին պետք է պատասխանատվության ենթարկել. Հովիկ Աբրահամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ներկայացրեց որոշում, որով առաջարկվում է «Շուկայական հնարավորություն ֆերմերներին»  ծրագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով Գյուղական տարածքների զարգացման հիմնադրամին պետական բյուջեից հատկացնել 346 հազար դոլարին համարժեք դրամ:

Վարչապետն այս առնչությամբ դիմեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին և  հանձնարարեց հետևություններ անել:  «Առաջարկում եմ պատասխանատուին, հիմա ում պատճառով սխալ ծախսեր են իրականացվել, պատասխանատվության ենթարկել` օրենքի շրջանակներում: Հանձնարարում եմ այս հարցով զբաղվել, որովհետև հիմա մենք փող ենք տալիս պատասխանատուի սխալների համար: Ինչո՞ւ է նա խախտել միջազգային պայմանագրի պայմանները: Պետք է հետևողական լինենք նման դեպքերի համար»,- հայտարարեց Հովիկ Աբրահամյանը:




Լրահոս