
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը և ՀՖՖ առաջին փոխնախագահ ու գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը մեկնել են Ցյուրիխ, որտեղ փետրվարի 25-ին և 26-ին կմասնակցեն ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի արտահերթ կոնգրեսներին:
Փետրվարի 25-ին ՈՒԵՖԱ-ի կոնգրեսի մասնակիցներին հյուրընկալել է Ցյուրիխի «Սվիսոտել» հյուրանոցը, իսկ մեկ օր անց՝ ՖԻՖԱ-ի կոնգրեսը տեղի կունենա «Հալենշտադիոն» մարզահամալիրում: ՖԻՖԱ-ի կոնգրեսի բազմաթիվ օրակարգային հարցերից մեկը կլինի ՖԻՖԱ-ի նոր նախագահի ընտրությունը: