«Համամի՞տ չեք դուք, ասենք, սխալ գրելու համար մի 100 հազար դոլարի տուգանք»։
Իսկ սխալ գործելու համար, «մախինացիաներ» ու չարաշահումներ, «ատկատներ» անելու համար կամ պատգամավորին ոչ վայել պահվածքի համար, անհասկանալի ճանապարհով օլիգարխ դառնալու համար ի՞նչ չափի տուգանք պետք է վճարել: Վարդան Այվազյանը դժվար թե այս հարցի շուրջ մտածած լինի: Իրեն առանձնապես պետք էլ չէ, քանի որ տուգանվելու առիթն անձամբ ավելի շատ ունեցած կլինի, քան պատկերացնում է դա կիրառել ուրիշների վրա: Այնպես որ, բոլոր իրավիճակները հատկապես վերջին ժամանակներս շրջվում են նախկին «գրուզչիկ» պատգամավորի դեմ: Բայց, ինչպես ասում են, կյանքն աստիճան է: