Տիգրան Սարգսյանը հանդիպել է Նուրսուլթան Նազարբաևի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 25-ին Աստանայում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հանդիպումը: Այս մասին ասվում է ԵՏՀ պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՏՄ զարգացման հարցերը, երրորդ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խորացումը, ինչպես նաև ԵՏՄ անդամ երկրների ռազմավարական գործողությունները գլոբալ շուկաներում ստեղծված պայմաններում:

Ղազախստանի նախագահն ընդգծել է, որ ԵՏՀ Կոլեգիայում Տիգրան Սարգսյանի նախագահությունը համընկավ համաշխարհային տնտեսությունում բարդ ժամանակների հետ, և այդ պայմաններում հեշտ չէ աճի նոր միջոցներ գտնել:

«Այսօր բազմաթիվ երկրներ ԵՏՄ մուտք գործելու ցանկություն են հայտնում: Ճգնաժամը ժամանակավոր երևույթ է, մեր տնտեսությունների և շուկայի ընդհանուր ծավալների պոտենցիալն անփոփոխ է»,-ասել է Նազարբաևը:

Տիգրան Սարգսյանն իր հերթին նշել է, որ Նուրսուլթան Նազարբաևի դիրքորոշումը սկզբունքային նշանակություն ունի, քանի որ հենց Ղազախստանի նախագահի գաղափարներն ու նախաձեռնություններն են հիմք հանդիսացել եվրասիական միասնական տարածք ստեղծելու համար: Տիգրան Սարգսյանը պատմել է նաև ԵՏՀ Կոլեգիայի գործունեության հիմնական ուղղությունների մասին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան    




Լրահոս