«Դուք (լրագրողներդ) էդ փողը, այդ հացը մեր միջոցով եք աշխատում»:
Այս պատգամավորին արժե տեղեկացնել, որ լրագրողները ստանում են բավական ցածր աշխատավարձ՝ ի տարբերություն իր նման պատգամավորների: Այնպես որ, նույնիսկ լրագրողներին հարստացնելու հարցում ՀՀԿ-ն առանձնապես չի փայլում: Ու այդ իրավիճակի համար իրենց մեղքի բաժինն ունեն նաեւ պարզապես կոճակ սեղմող պատգամավորները: Բայց եթե, այնուամենայնիվ, ազգընտիրները որոշել են իրենց մտքի գոհարները վաճառել, պետք է նաեւ հաշվի առնեն հայհոյանքների գործոնը: Օրինակ՝ հայհոյանքների դեպքում զեղչերի՞, թե՞ խրախուսանքների համակարգ ներառելու պահանջ կներկայացվի: Մի խոսքով, ուրախ ապրում ենք: