ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Որովհետեւ ես չեմ կարծում, որ վարչապետը որեւէ խնդիր պետք է ունենար օֆշորային գոտիներում ընկերություն գրանցելու համար… Իմ կարծիքով՝ դրանք անհեթեթ հերյուրանքներ են՝ կապված վարչապետի հետ, եւ հասարակության մեջ քննարկվում է. մեկը կհավատա, մյուսը չի հավատա»:

Գալուստ Սահակյան «ԳԱԼԱ»

Ինչո՞ւ, մի՞թե իշխանության ներկայացուցիչներից հեռու է նման բան անելը, որ Գալուստ Գրիգորիչը համառորեն չի ուզում հավատալ: Չէ՞ որ ինքը՝ Սերժ Սարգսյանն էր ասել, որ ձկանը գլխից պետք է բռնել: Այս պատմության մեջ էլ կա ձկան գլուխը, բայց, չգիտես ինչու, բոլորն ամեն ինչ փորձում են գցել պոչի վրա եւ ինչ-որ սրտաճմլիկ նամակներ ներկայացնում հանրությանը: Իսկ անհեթեթը ոչ թե վարչապետի հետ կապված հերյուրանքներն են, այլ գալուստսահակյանների գործունեությունը եւ նրանց կողմից արտաբերվող հանճարեղ մտքերը: Բնականաբար, պարզ է, թե մարդիկ ինչին կհավատան. համենայնդեպս, ոչ Գ. Սահակյանի խոսքերին:




Լրահոս