Armenian text to speach

Որ պատգամավորներն են միացել Վարդգես Գասպարիի խափանման միջոցը փոխելու համար կազմակերպված ստորագրահավաքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր ԱԺ նիստի մեկնարկին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հայտարարել է, որ պատգամավորները ստորագրահավաք են կազմակերպել՝ Վարդգես Գասպարիի խափանման միջոցը փոխելու պահանջով:

Պատգամավորը նշել է, որ Գասպարիի կալանավորումն անհանգստանալու տեղիք տվել, և ստեղծված իրավիճակը կարևորագույն խնդիրներից է. «Այս պահին ստորագրահավաք է սկսվել, որը կուղարկվի Վերաքննիչ դատարան: Կոչ եմ անում պատգամավորներին միանալ ստորագրահավաքին՝ Գասպարիի՝ խափանման միջոցը՝ կալանքը, փոփոխելու համար»,- հավելել է Է. Վարդանյանը: Իր հերթին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն էլ նկատել է, որ իրենք էլ իրենց հերթին են ստորագրահավաք կազմակերպել, որին արդեն մի խումբ պատգամավորներ միացել են՝Վարդգես Գասպարիին ազատ արձակելու երաշխավորագիր պատրաստելու համար: Ստորագրահավաքին են միացել Գուրգեն Արսենյանը, Մարտուն Գրիգորյանը, Հովհաննես Մարգարյանը, Խաչատուր Քոքոբելյանը և այլք:

12742307_1123708554314053_8316479577954301302_n

12744073_1123709710980604_4885294070346364347_n

12745911_1123714214313487_2283813119679686472_n




Լրահոս