25 փետրվարի 2016 թ., Երևան. Beeline բրենդային սմարթֆոններն ու պլանշետները 2015 թ.-ին Հայաստանում ամենաշատ վաճառված սարքավորումների թվում են՝ համաձայն մարքեթինգային հետազոտությունների GFK ինստիտուտի իրականացրած հայաստանյան շուկայի թվային տեխնիկայի «Մանրածախ վաճառքների մոնիտորինգ» անկախ հետազոտության տվյալների։
Մասնավորապես, 2015 թ. Հայաստանում վաճառված Beeline սմարթֆոնների թիվը 128%-ով գերազանցել է 2014 թ.–ի նույն ցուցանիշը: 2015 թ.–ի ընթացքում Հայաստանում վաճառված սմարթֆոնների ավելի քան 11%-ը Beeline բրենդային սմարթֆոններ են: Հայաստանում վաճառված պլանշետների նույնքան տոկոսը կազմում են Beeline բրենդային պլանշետները:
«Beeline-ը հերթական անգամ գրանցում է բրենդային սարքավորումների վաճառքների ռեկորդային ցուցանիշ, ինչն, անկասկած, վկայում է գին-որակ ամենագրավիչ համակցության մասին: Մեր սարքավորումները հասանելի են, իսկ նրանց հետ առաջարկվող ծառայությունների փաթեթները` պարզ և հարմար: Մենք կշարունակենք աշխատել սմարթֆոնների տեսականու հետագա ընդլայնման և ծառայությունների զարգացման ուղղությամբ, որպեսզի մեր հաճախորդներին առաջարկենք որակի և հարմարավետության ավելի գրավիչ համակցություն Beeline-ի ծառայություններից օգտվելիս», – նշեց Հայաստանոմ Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ Beeline սմարթֆոնները և պլանշետները եղել են Հայաստանում ամենավաճառվողները նաև 2015 թ. դեկտեմբերին: Մասնավորապես, 2015 թ. դեկտեմբերին Հայաստանում վաճառված պլանշետների մեկ երրորդը կազմում են Beeline պլանշետները: