ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վիճակախաղերի լիցենզավորման գործընթացն ի՞նչ կարգով է իրականացվում, եւ ինչքա՞ն ժամանակ է հարկավոր լիցենզիա ստանալու համար:

Գալուստ Մկրտչյան (42 տարեկան, տնօրեն)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Տեղեկացնում ենք, որ վիճակախաղերի կազմակերպման գործունեությունը, համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է, որի համար լիցենզիան տրամադրվում է բարդ ընթացակարգով լիցենզավորող մարմնի կողմից՝ «Հայաստանի Հանրապետությունում վիճակախաղերի կազմակերպման գործունեության լիցենզավորման» կարգի համաձայն: Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմնին հանձնվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով:
Հայտը բավարարվում կամ մերժվում է լիցենզավորվող մարմնում հայտը մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում:
Եթե լիցենզիա ստանալու հայտը բավարարվում է, եւ հայտատուն օրենքով սահմանված կարգով ու չափով վճարում է պետական տուրքը՝ 100 միլիոն դրամ, ապա դրան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրվում է լիցենզիա: Հայտատուին լիցենզիան հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից հայտատուն իրավունք ունի զբաղվելու լիցենզիայում նշված՝ տվյալ դեպքում վիճակախաղերի կազմակերպման գործունեությամբ:
ՀՀ ֆինանսների նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, այն անձինք, որոնք մտադիր են վիճակախաղ կազմակերպել, նախօրոք պետք է ունենան 100 միլիոն դրամ: Հետաքրքիր է՝ այդ ի՞նչ սկզբունքով են մեր աղքատ երկրի համար այդպիսի կլորիկ գումար սահմանել:




Լրահոս