Ժողովուրդ. Ծեծկռտուք Օհանավանի Սուրբ Կարապետ եկեղեցու տարածքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի Սուրբ Կարապետ եկեղեցու տարածքում նախօրեին ծեծկռտուք է տեղի ունեցել, պատճառը եղել է եկեղեցուն պատկանող հողակտորը, որը գյուղի ընտանիքներից մեկը վերցրել ու իր համար այգի է սարքել։ Օհանավանցիները հենց գյուղում “Ժողովուրդ”-ի թղթակցին պատմեցին, որ գյուղի բնակիչները, ինչպես ամեն օր, Սուրբ Կարապետ եկեղեցու բակում տնկած ծառերն են մշակել և նկատել են, որ “Շողակաթ” հեռուստաընկերության մեր գործընկերները ցանկանում են նկարահանել եկեղեցապատկան այդ տարածքը։
 
Ամուսիններ Սուսաննան, Սերոժը ու նրանց որդին՝ Վարդանը, արգելել են՝ պատճառաբանելով, թե դա իրենց տարածքն է, և իրենք ոչ ոքի թույլ չեն տա այն նկարել։ Նրանց դիմադրությանը փորձել է միջամտել եկեղեցու հոգևոր առաջնորդ տեր Եփրեմը. արդյունքում՝ մեծ աղմուկ է բարձրացել, ինչին հաջորդել են միմյանց ուղղված հայհոյանքները և հարվածները։ Պատառոտվել է հոգևորականի սքեմը, պոկվել նրա խաչը”,- գրում է թերթը։

Շարունակությունը` “Ժողովուրդ” -ի այսօրվա համարում




Լրահոս