Հայ ազգային կոնգրես դաշինքի հետ իր հարաբերությունները սառեցրել է եւս մեկ՝ Ռուբեն Թորոսյանի գլխավորած “Մարդու իրավունքներ – 96” կուսակցությունը, որն- օրերս դաշինքի կազմում մնացած կուսակցություններին տեղեկացրել է հանդիպումներին առժամանակ չմասնակցելու մասին։
Այս մասին”168 ժամ” թերթի թղթակցի հետ զրույցում ասել է “Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, գրում է թերթը եւ հավելում. “Վերջինս նշել է, որ “ՄԻ-96”-ը խիստ ռադիկալ մոտեցումներ ունի որոշ հարցերում եւ ցանկանում է, որ այն անձինք, ովքեր պատգամավոր են դարձել նախկին ՀՀՇ-ի շնորհիվ` Լեւոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը եւ Արամ Մանուկյանը, մանդատները վայր դնեն։ Սակայն դաշինքի կազմում դեռուս գործող չորս կուսակցությունները, Մակեյանի հավաստմամբ, գտնում են, որ Ռ. Թորոսյանի բարձրացրած հարցերն “անիմաստ քաշքշուկ” կարող են առաջացնել, ինչն էլ կուսակցությունների միջեւ դարձել է տարաձայնությունների պատճառ։ Ավելի ուշ Ռուբեն Թորոսյանը հանդես է եկել հայտարարությամբ ու, ըստ էության, հերքել սառեցման մասին հայտարարությունը։ “Չի համապատասխանում իրականությանը նաեւ այն, որ մենք երբեւէ միացել ենք ինչ-որ նախաձեռնության “նախկին ընդդիմադիր դաշինքի անդամ կուսակցությունների վերամիավորման համարեե,- նշելէ Ռ. Թորոսյանը”,- մեջբերում է “168 ժամը”:
Մանրամասները՝ այսօրվա համարում