
Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ մեկ շաբաթ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Բուժզննումից պարզ է դարձել, որ իտալացի կիսապաշտպանը թիմի մարզումներին կմիանա մարտ ամսին: Ֆուտբոլիստն իր վնասվածքը ստացել էր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` Մյունխենի «Բավարիա»-ի (2:2) դեմ հանդիպման ընթացքում: