“Ժաղովուրդ” օրաթերթը տեղեկացնում է, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ռուսական “Ռեգնում” գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե գազի սակագնի վերաբերյալ բանակցությունների ժամանակ ռուսական կողմը քաղաքական հարցեր առաջ չի քաշել։
“Բայց նա նշել է, թե Հայաստանը ՌԴ-ից միջուկային էներգիա և գազ է ներկրում, ու Մաքսային միությանն անդամակցելու դեպքում հնարավոր է գազի ու միջուկային էներգիայի սակագների նվազում:
“Այդ առումով, Մաքսային միությանն անդամակցելը ձեռնտու է մեզ համար։ Բայց սա դժվար հարց է, ու հարկավոր է ճիշտ որոշում ընդունելե։ Ուշագրավն այն է, որ ՀՀ էներգետիկայի նախարարը նման հայտարարություններ անում է հենց Սերժ Սարգսյանի՝ պաշտոնական այցով Լեհաստանում գտնվելու օրերին։ Նշենք, որ Լեհաստանը համարվում է մեր տարածաշրջանում եվրոպական քաղաքականության համակարգողն ու Արևմուտքի “խոսափողը”,- գրում է թերթը։
Շարունակությունը` “Ժողովուրդ” -ի այսօրվա համարում