«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2015 թվականի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «հանցավոր» խմբի գործով կալանավորված ազատամարտիկ Վաղինակ Ստեփանյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի խցում ուշագնաց է եղել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վաղինակ Ստեփանյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարին հարցում է ուղարկել՝ հասկանալու համար՝ արդյո՞ք Վաղինակ Ստեփանյանին ստուգման ենթարկել են, թե՞ ոչ եւ ինչ են պարզել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: