«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ավարտվեց ԱԺ հերթական քառօրյան, որն անցավ առանց խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանի: «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից պարզել, թե ինչու Սահակյանը աշխատանքի չի գալիս, արդյո՞ք դեռ չի ապաքինվել: «Ես չեմ կարող հստակ ասել որեւէ ժամկետ, բայց գնալով դեպի լավն է գնում առողջականը, գնալով լավանում է, հուսով ենք՝ շուտով կգա աշխատանքի»,- պատասխանեց Արսեն Բաբայանը:
Իսկ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հարությունյանն էլ ԱԺ նախագահի առողջական վիճակի մասին ասաց. «Գնահատվում է բավարար կայուն, նա այսօր (երեկ) նախատեսված իր հերթական այցն է կատարել բժկի մոտ, մինչեւ հիմա ստացած արդյունքները գնահատելու եւ իր պլանավորված բուժման սխեմայով անհրաժեշտ հետազոտություն անցնելու նպատակով»: Հիշեցնենք, որ Սահակյանը հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի 17-ի երեկոյան, չորս օր անց նա հիվանդանոցից դուրս էր գրվել՝ բուժումը շարունակելով տանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: