Դպրոցների տնօրենները շուտով «կաստումչիկների» վրա նոր անցք կբացեն՝ ՀՅԴ զինանշանի համար. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Անդրադառնալով այն հարցին, որ գրեթե բոլոր դպրոցների տնօրենները ՀՀԿ-ականներ են, կրթության և գիտության նորանշանակ նախարար, դաշնակցական Լևոն Մկրտչյանն ասել է, թե տնօրենների «կուսակցական կամ այլ պատկանելությունները» իր համար երկրորդական են։

«ՉԻ» – Լևոն Մկրտչյանի համար այդ հարցերը գուցե իսկապես երկրորդական են, բայց ՀՀԿ-ական տնօրենների համար հաստատ երկրորդական չեն։ Եվ կարելի է չկասկածել, որ նրանցից շատերը շուտով «կաստումչիկների» վրա նոր անցք կբացեն՝ ՀՅԴ զինանշանի համար (ՀՀԿ զինանշանից միանգամից հրաժարվելը վտանգավոր է)։ Ավելին՝ «չոլկեքը ֆենած» տնօրեններից շատերը կսովորեն «զարկեց ճակտին, փռեց գետնին, գինի լից» հույժ դաստիարակչական երգի բառերը։ Վերջին հաշվով՝ կարևորը ոչ թե կրծքանշանն է, այլ իմիջը»:

Ավելի մանրամասն՝  թերթի այսօրվա համարում։




Լրահոս