«Իրատես de facto» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններին մեկ տարի դեռ կա, բայց եւ իշխանական, եւ ընդդիմադիր ճամբարներում նախընտրական տրամադրություններ են: Բոլորը փորձում են սեփական գլխի ճարը տեսնել, հասկանալ՝ ով կարող է երաշխիք տալ, որ հաջորդ խորհրդարանում էլ պատգամավորի ցանկալի աթոռին տեր կկանգնեն:
Խորհրդարանական ընդդիմադիրներից ոմանք արդեն իշխանական խողովակներով կարողացել են «կորզել» որոշ հավաստիացումներ, մյուսներին էլ այդ ճանապարհի վրա են: Այս «առաքելության» իրագործման փուլում է նաեւ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը:
Մեր տեղեկություններով, վերջինս փորձում է անձամբ իշխանական վերին օղակից վստահեցումներ ստանալ, որ խորհրդարանում իր տեղն «ապահովագրված» կլինի:
Ի դեպ, նույն տեղեկությունների համաձայն, նրան ՀԱԿ-ում վաղուց ընկալում են որպես իշխանության «մարդ» ու նրա հետ կապված «ծրագրեր» չունեն»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: