shamshyan .com-ի փոխանցմամբ այսօր՝ հունիսի 25-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 02-00-ի սահմաններում, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղի նորակառույց ճանապարհից դեպի Սարալանջ-Արմենակյան փողոց ընկած ճանապարհահատվածում, մի խումբ անձնաց միջև վիճաբանություն է տեղի ունեցել և հնչել են կրակոցներ: Նշված հատվածում ՃՈ աշխատակիցները հայտնաբերում են վիրավոր մի երիտասարդի, ում մարմնի և գլխի մասերում ստացած մարմնական վնասվածքներով դեպքի վայր ժամանած 1-03 ծառայության թիվ 03 բրիգադը տեղափոխում է Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հայտնաբերվում է գազային ատրճանակից արձակված 3 պարկուճ, փայտյա կտորներ, ինչպես նաև Volkswagen և Toyota մակնիշի ավտոմեքենաներ: Պարզվում է նաև, որ հիվանդանոց տեղափոխված երիտասարդը Երևան քաղաքի Կիևյան փողոցի բնակիչ, 33 ամյա Արմեն Մխիթարյանն է, ով մասնագիտությամբ պարի դասատու է իսկ վիճաբանության ժամանակ, ըստ ներկաների, դեպքի վայրում է եղել նաև նրա կինը:
Մանրամասները shamshyan.com-ում
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի