Ռուսաստանն ու Հայաստանը դաշնակիցներ են, և դա հայտնի փաստ է. ՌԴ ԱԳՆ-ն՝ Բաքվի բողոքի նոտայի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը Երևանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունն իրականացնում է թափանցիկ՝ հետևելով միջազգային բոլոր պարտավորություններին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանին զենքի մատակարարման հարցով Բաքվի բողոքի նոտայի մասին հաղորդագրությունները. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Զենքի մատակարարման հարցում Ռուսաստանը հետևում է միջազգային պարտավորություններին: Մոսվկան գործում է արտահանման վերահսկման ազգային համակարգի խիստ շրջանակներում»,-հայտարարել է Զախարովան:

«Ռուսաստանը կապված է Հայաստանի հետ դաշնակցական կապերով՝ զարգացնելով վերջինիս հետ ռազմատեխնիկական համագործակցությունը: Դա հայտնի փաստ է: Բացի այդ՝ մենք չենք թաքցնում այդ համագործացկությունը, գործում ենք թափանցիկ, բաց: Ադրբեջանը պետք է ըմբռնումով մոտենա»,-հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան      




Լրահոս