Տեղի է ունեցել ապօրինի հարստացման քրեականացման նպատակահարմարության վերաբերյալ վերլուծություն իրականացնող աշխատանքային խմբի առաջին նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարությունում փետրվարի 25-ին տեղի է ունեցել ապօրինի հարստացման քրեականացման նպատակահարմարության վերաբերյալ վերլուծություն իրականացնելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարի 2016 թվականի հունվարի 22-ի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը:

Աշխատանքային խմբում ընդգրկված են «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա», «Ինֆորմացիայի ազատության կենտրոն», «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Արդարադատության նախարարության ներկայացուցիչները:
Նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ողջյունել է աշխատանքային քննարկման մասնակիցներին և հորդորեց, որ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և պետություն-քաղաքացիական հասարակություն աշխատանքային հարթակի հիման վրա ստեղծված ապօրինի հարստացման քրեականացման նպատակահարմարության վերաբերյալ վերլուծություն իրականացնող աշխատանքային խումբն ուսումնասիրի ապօրինի հարստացման դեմ պայքարի առաջադեմ երկրների ողջ իրավական տիրույթը, որպեսզի վերլուծությունների արդյունքում հնարավոր լավագույն լուծումներն առաջարկվեն Քրեական նոր օրենսգիրքը մշակող աշխատանքային խմբին:

Հանդիպման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Կարեն Հակոբյանի գլխավորությամբ սահմանվել է աշխատանքի բաշխում՝ տարբեր երկրներում կիրառվող օրենսդրության ուսումասիրության մասով՝ ուսումնասիրությունների ամփոփման համար, աշխատանքային խմբի անդամների համաձայնությամբ, սահմանվելով մեկամսյա ժամկետ:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս