Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը դարձել է GPEN-ի անդամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը դարձել է Global Privacy Enforcement Network (GPEN) միջազգային կազմակերպության լիիրավ անդամ:

Ցանցը ձևավորվել է 2010 թ-ին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության՝ 2007 թ-ին ընդունած «Անձնական տվյալների պաշտպանության օրենքների կատարման միջսահմանային համագործակցության» հանձնարարականի հիման վրա: Այն կոչ է անում անդամ պետություններին հիմնել անձնական տվյալների պաշտպանության մարմինների ոչ պաշտոնական ցանց՝ խթանելու համագործակցությունը տեղեկատվության փոխանակման, վերապատրաստման հնարավորությունների ստեղծման, օրենքի կիրարկման նորարարությունների, անդամ պետությունների հետ երկխոսության միջոցով:

GPEN անդամներն են Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Իտալիայի, Իսպանիայի, Բելգիայի, Լեհաստանի, Չեխիայի, Էստոնիայի, Լիտվայի, Ալբանիայի, Կանադայի, Նոր Զելանդիայի, Չինաստանի, Ավստրալիայի և այլ երկրների անձնական տվյալների պաշտպանությունը վերահսկող մարմինները:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս