
Քիչ առաջ ArmLur.am-ի խմբագրություն ահազանգեցին «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներ և հայտնեցին, որ տոնավաճառում լարված մթնոլորտ է: Մի խումբ աշխատակիցներ հավաքվել են տոնավաճառի կենտրոնական մուտքի մոտ և պահանջում են իջեցնել տաղավարների սակագները:
Առևտրականները պարբերաբար ահազանգում են, որ առևտուր չկա, սակայն տաղավարների համար պահանջվող գումարները անհավանական բարձր են:
Մինչ օրս տնօրինությունըչի ընդառաջել իր աշխատակիցներին:
Չի բացառվում, որ առևտրի սակավությունը կապված է «Առինջ մոլ»-ի բացման հետ: Երևանաբնակները նախընտրում են հասնել այնտեղ՝ ավելի մատչելի գներով առևտուր անելու նպատակով: