«Մալաթիա» տոնավաճառի առևտրականները փորձում են փակել ճանապարհը. լարված իրավիճակը շարունակվում է (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էր ArmLur.am-ը, «Մալաթիա» տոնավաճառում իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Տոնավաճառի գրեթե բոլոր աշխատակիցները` մոտ 4000 հոգի, հավաքվել են կենտրոնական մուտքի մոտ և պահանջում են իջեցնել տաղավարների սակագները, քանի որ առևտուր չկա, սակայն տաղավարների համար պահանջվող գումարները անհավանական բարձր են:

Այս պահին առևտրականները փորձում են փակել ճանապարհը: Ոստիկանները խոչընդոտում են նրանց, սակյան երթևեկությունն արդեն իսկ կաթվածահար է եղել:

տոնավաճառի ղեկավարությունը հայտնել է իր աշխատակիցներին, որ բոլոր նրանք, ովքեր համաձայն չեն աշխատանքային պայմանների հետ, մարտի 1-ից կարող են հեռանալ աշխատանքից: Հուսահատ աշխատակիցներն այս պարագայում չգիտեն ինչ անել:

Մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում.

12787129_1134598823246834_709001928_o

12787252_1134598833246833_664323173_o

12787428_1134598826580167_904647989_o

12789909_1134598829913500_855153619_o




Լրահոս