
Ինչպես արդեն հայտնել էր ArmLur.am-ը, «Մալաթիա» տոնավաճառում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Տոնավաճառի գրեթե բոլոր աշխատակիցները` մոտ 4000 հոգի, հավաքվել են կենտրոնական մուտքի մոտ և պահանջում են իջեցնել տաղավարների սակագները, քանի որ առևտուր չկա, սակայն տաղավարների համար պահանջվող գումարները անհավանական բարձր են:
Քիչ առաջ ծեծկռտուք սկսվեց տոնավաճառի աշխատակիցների և ոստիկանների միջև:
Երթուղայինների վարորդները նույնպես բողոքում են այս պահին, քանի որ երթևեկությունը կաթվածահար է եղել, անհնար է տեղաշարժվել: