«Մհեր Սեդրակյանի շրջապատ ասելով` չի կարելի հասկանալ ՀՀԿ թիմակիցներին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում այսօր ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ նաև ակտիիստ Վարդգես Գասպարիի հետ տեղի ունեցած բռնություններին: Նա նշեց, որ ՔԿՀ-ում նրա խցակիցների կողմից տեղի ունեցած ճնշումների վերաբերյալ հաղորդագրություն է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազություն:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը խոսեց նաև իրենց կուսակից Մհեր Սեդրակյանի վարքագծի մասին, ով լրագրողներին վիրավորել էր: Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ Մհեր Սեդրակյանն անեկդոտ էր պատմել, այլ ոչ թե «նախիր» բառով վիրավորել լրագրողներին:

«Ես կցանկանայի, որ լրագրողն ու Մհեր Սեդրակյանը հանդիպեին, սակայն լրագրողը հրաժարվել էր, որը ես նորմալ եմ համարում: Լրագրողներին ուղղված նման բան չի եղել: Ինչ վերաբերում է հայհոյանքին, ապա նայել ենք տեսանյութը, նման բան չի եղել: Ես ուզում եմ փարատել ձեր բոլորի անհանգստությունները՝ կապված այն լուրերի հետ, թե փորձում են հաշվեհարդար տեսնել Մհեր Սեդրակյանի հետ: Մհեր Սեդրակյանի շրջապատ ասելով` չի կարելի հասկանալ ՀՀԿ թիմակիցներ», – հայտարարեց նա:




Լրահոս