Մերձմոսկվայում հայ գործարար է սպանվել. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 24-ին Շելկովսկի շրջանի Օբրազցովո գյուղում Հայաստանի 2 քաղաքացի է գնդակահարվել. փոխանցում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:

Lexus GX ավտոմեքենայում հայտնաբերվել է կրծքավանդակին հրազենային վնասվածք ստացած 34-ամյա Սերգեյ Մկրտչյանի դին: Նա «Մեդկոմ» ՍՊԸ տնօրենն էր: Դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել 34-ամյա Բաղդասարյանը:

Պարբերականը նոր մանրամասներ է հայտնել: Սերգեյ Մկրտչյանն այդ պահին գտնվել է ավտոլվացման կետում, երբ ավտոմեքենային է մոտեցել անհայտ անձն ու կրակ բացել: Մկրտչյանի կրծքավանդակին 4 փամփուշտ է դիպել: Մկրտչյանից բացի` ավտոմեքենայում է եղել նրա ընկերը, ծնունդով Երևանից: Նրան «թափառող փամփուշտ» է բաժին հասել:

«Դեպքի վայրից TT տեսակի ատրճանակ է առգրավվել՝ 6 փամփուշտով և 9 մմ տրամաչափով 5 գիլզայով: Օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացվում: Քրեական գործ է հարուցվել»,-մեկնաբանել են իրավապահ մարմինները:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան    




Լրահոս