
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ակտիվիստ Վարդգես Գասպարիի հարցով 10 րոպե առաջ է խոսել արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ: Նա հիշեցրեց, որ կառավարություն-ԱԺ վերջին հարցուպատասխանի ժամանակ արդարադատության նախարարն անդրադարձել է այդ խնդիրներին:
«10 րոպե առաջ խոսել եմ նախարարի հետ: Վարդգես Գասպարին բողոք է հայտնել, որ խցակիցների կողմից ճնշումներ կան, դրան նախորդող օրը եղել է հացադուլ, ջրադուլ:
Հինգշաբթի, արդարադատության նախարարի հանձնարարությամբ, փորձաքննություն է նշանակվել, և Վարդգես Գասպարին հայտնել է, որ բողոք չունի ՔԿՎ-ից, իր բողոքը եղել է խցակիցներից, որ ինքը ճնշումների է ենթարկվել, իր խուցը փոխվել է: Նյութեր են նախապատրաստվել և ուղարկվել դատախազություն»,- նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Վահրամ Բաղդասարյանը հավելեց, որ որ անհրաժեշտության դեպքում իրենք կայցելեն Գասպարիին:
Մանրամասները`տեսանյութում.