
Ինչպես արդեն հայտնել էր ArmLur.am-ը, «Մալաթիա» տոնավաճառում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Տոնավաճառի գրեթե բոլոր աշխատակիցները` մոտ 4000 հոգի, հավաքվել են կենտրոնական մուտքի մոտ և պահանջում են իջեցնել տաղավարների սակագները:
Քիչ առաջ տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը զրուցեց լրագրողների հետ և ասաց, որ իրականում աշխատողներին ուղղորդում են բողոքել:
Նա հավելեց, որ իջեցրել է տաղավարի գինը 10.000-ով, և աշխատակիցներն այսուհետ կարող են վճարել 20.000 դրամ:
Աշխատակիցներն ասացին, որ այս առաջարկը նույնպես ձեռնտու չէ իրենց, քանի որ այդ պարագայում իրենք պետք է կատարեն հարկային վճարումները: Դա նրանց համար նույնպես ձեռնտու չէ:
Դեռևս անհասկանալի է մնում, թե որը կլինի ամենաճիշտ լուծումն այս պարագայում: Գործադուլն ու բողոքը շարունակվում է: