
Հունիսի 24-ին, ժամը 00.05-ին, “ՎԱԶ-2109” մակնիշի ավտոմեքենան Երեւանի Խորենացու եւ Ե. Քոչարի փողոցների խաչմերուկում բախվել է “ՎԱԶ-2107” մակնիշի ավտոմեքենային: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով “ՎԱԶ-2107”-ի ուղեւորը, “ՎԱԶ-2109”-ի վարորդը եւ երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: