ՀՅԴ չափորոշիչներով չէ, որ պետք է որոշվի` Վարդգես Գասպարին քաղբանտարկյալ է, թե ոչ: Կա քաղբանտարկյալ տերմինի միջազգային հինգ չափորոշիչ, եթե Գասպարիի հետ կատարվածը համապատասխանի դրանց, ապա նա կհամարվի քաղբանտարկյալ: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին, պատասխանելով հարցին` Վարդգես Գասպարին քաղբանտարկյալ է, թե` ոչ, պատասխանեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Հարցին`1990-ականներին ՀՅԴ անդամների կալանավորումից հետո եղե՞լ են քաղբանտարկյալներ ՀՀ-ում, Ռուստամյանը պատասխանեց. «Մեզնից հետո այդ հինգ չափորոշիչներով քաղբանտարկյալներ չեն եղել: Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք այն ժամանակ պայքարել ենք իշխող ռեժիմի դեմ, կալանավորվել ենք, մի հատ էլ լինի, էլի կանեմ, ես չեմ ափսոսում իմ քայլերի համար, ու ես չեմ էլ ձգտել, որ ինձ համարեն քաղբանտարկյալ», – հայտարարեց նա:
Ռուստամյանը հավելեց, որ Վարդգես Գասպարիի հետ կապված ստորագրահավաքին իրենք միացել են, սակայն կալանավայր չեն գնացել, հետևում են իրավիճակին, որ գործընթացը պատշաճ իրականցվի:
Մանրամասները`տեսանյութում.