Դասընթաց` բժիշկների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 19-ին Երևանում մեկնարկեց դեղերի կողմնակի ազդեցության դիտարկման համակարգի վերաբերյալ երկամսյա դասընթացը մայրաքաղաքի պոլիկլինիկաների բժիշկների համար:

Ծրագիրը համատեղ նախաձեռնել են ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվ. դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը» և ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվ. առողջապահության ազգային ինստիտուտը»: Դասընթացին մասնակցելու են Երևանի 23 պոլիկլինիկաների բժիշկները:

Դասընթացի նպատակն է մասնագետներին իրազեկել դեղերի կողմնակի ազդեցության դիտարկում իրականացնելու համար գրանցման քարտ-հայտագիր լրացնելու սկզբունքներ, ինչպես նաև ներկայացնել օրենքով սահմանված պահանջները:

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի համաձայն` բուժկանխարգելիչ հիմնարկները, դեղատները և դեղերի իրացմամբ ու կիրառմամբ զբաղվող հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են կառավարության լիազորած մարմնին անհապաղ տեղեկացնել դեղերի անհայտ կողմնակի ազդեցության բոլոր դեպքերի մասին: ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ Հայաստանում դեղերի կողմնակի ազդեցությունների մշտական դիտարկումն իրականացնում է ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվ. դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը»:




Լրահոս