Ո՞ւմ ի՞նչ ցավն է՝ Քոչարյանը կվերադառնա, թե` ոչ. Արմեն Ռուստամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին չհամաձայնեց այն կարծիքի հետ, որ ՀՅԴ` ՀՀԿ հետ համագործակցության նպատակը մեկն է՝ արգելափակել Ռոբերտ Քոչարյանի մուտքը ակտիվ քաղաքականություն:

«Ռոբերտ Քոչարյանին քաղաքական դաշտից օտարելու մեջ մեղադրում են մի քաղաքական ուժի՝ ՀՅԴ-ին, որն այդ անձի հետ երկար տարիներ համագործակցել է, իսկ հիմա նրան պիտի համարենք թիվ մեկ թշնամի՞: Ո՞ւմ ի՞նչ ցավն է՝ Քոչարյանը կվերադառնա, թե` ոչ», – ընդգծեց նա:

Հարցին`ՀՅԴ-ն կդադարեցնի՞ ՀՀԿ հետ համագործակցությունը, եթե Ռոբերտ Քոչարյանը որոշի վերադառնալ ակտիվ քաղաքականություն, նա նշեց. «Ի՞նչ կապ ունի դա. ով ընդունի մեր ծրագրային կետերը, նրա հետ էլ կհամագործակցենք: Ոչի’նչ, թող ՀՀԿ-ն մեր ծրագրերն իրականացնելու համար մեզ որպես գործիք օգտագործի»:




Լրահոս