Քաղաքական ամուսնությունից սերունդ չի լինի, ծերացած են. Արամ Մանուկյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ցավալի և բլեֆ է համարում ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը:  «Այն նախարարները, որոնք ՀՅԴ համար պաշտոնանկ են արվել, վա՞տ էին աշխատել: Ուղղակի ՀՅԴ-ն, որի վրա մատը դրել է, էն երեխայի նման, որ ասում է՝ այս խաղալիքն եմ ուզում, այս ուտելիքն եմ ուզում, այդ նախարարությունն էլ տվել են նրան: Կարո՞ղ եք ասել՝ որ սկզբունքով այդ դեպքում տրվեց նրանց այդ պորտֆելները: Սա ընդամենը ՀՅԴ քմահաճույք էր», – ընդգծեց նա:

Հարցին` ՀՀԿ արդեն նախկին նախարարները լավ էին աշխատել, Արամ Մանուկյանը նշեց. «Ո’չ, Արմեն Աշոտյանը անիծեց կրթական համակարգի հերը: Վերջ, ուրիշ գնահատական չունեմ. նա կուսակցականացրեց ամբողջ կրթական համակարգը: Երբ ես ԿԳ փոխնախարար էի, որեւէ մեկը ՀՀՇ-ական չի դարձել ու կադրային ջարդ չի եղել: Ո՞նց կարելի է վարչական մեխանիզմն օգտագործել ու մարդկանց  ստիպել դառնալ իրենց նման. որբի գլուխ են դարձրել մի ամբողջ համակարգ»:




Լրահոս