
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն այս պահի դրությամբ կուսակցությունը լքելու ցանկություն չի հայտնել: ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին հայտարարեց խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
Հարցին` երբ Էլինար Վարդանյանի և Ստեփան Մարգարյանի հետ կապված խնդիրներ առաջացան, նրանք հեռացվեցին կուսակցությունից, պատրաստվո՞ւմ են արդյոք հեռացնել նաև Վահան Բաբայանին, ով շեղվել է կուսակցության քաղաքական կուրսից, Էնֆիաջյանը պատասխանեց. «Վահան Բաբայանը չի շեղվել քաղաքական ընդհանուր կուրսից: Նա ընդամենը անձնական կարծիք է հայտնել: Ես արդեն ասել եմ, որ մենք կաշկանդված չենք մեր ներքին հարցերը, մեր մոտեցումները հրապարակային դարձնելու հարցում, սակայն տեղին էլ չեմ համարում ներքին խոհանոցային խնդիրների մասին անընդհատ խոսել», – ընդգծեց Էնֆիաջյանը:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում