ESPN Brazil-ը պնդում է, որ կատալոնական «Բարսելոնա»-ն աշխարհի ակումբային առաջնության ժամանակ (2015 թվականի դեկտեմբեր) նոր պայմանագիր է կնքել թիմի հարձակվող Նեյմարի հետ:
Աղբյուրը հայտնում է, որ կատալոնական ակումբն այդ մասին չի հայտարարել կոմերցիոն պարտավորությունների և 24-ամյա ֆուտբոլիստի հարկային պարտավորությունների շուրջ ընթացող դատավարության պատճառով:
Նշվում է, նոր համաձայնագիրը գործելու է մինչ 2021 թվականի հունիսը: Ըստ այդմ, Նեյմարը դարձել է «Բարսելոնա»-ը երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը` զիջելով միայն Լիոնել Մեսսիին: