Վերաքննիչ դատարանը որոշեց անհապաղ ազատ արձակել Վարդգես Գասպարիին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը շուրջ երկուսուկես ժամ տևած դռնփակ դատական նիստում, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, որոշում է կայացրել բավարարել պաշպանական կողմի բողոքը և բեկանել Վարդգես Գասպարիին կալանավորելու մասին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարաի փետրվարի 19-ին կայացրած որոշումը:

Վերաքննիչի որոշմամբ՝ վերացվում է Վարդգես Գասպարիի նկատմամբ՝ որպես խափանման միջոց ընտրված կալանքը, և նա պետք է անհապաղ ազատ արձակվի:

Armlur.am-ը փորձեց Վարդգես Գասպարիի դեմ որոշում կայացրած Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանից ճշտել` արդյոք նա իրեն մեղավոր չի զգում, որ իր որոշման հետևանքով Գասպարին կալանավորվեց, ապա` ՔԿՀ-ում խոշտանգումների ենթարկվեց, դատավորը նախ զայրացավ, որ զանգել ենք իրեն, ապա ասաց, որ հայտնելու բան չունի:

Հիշեցնենք, որ Գասպարին կալանավորվել էր փետրվարի 19-ին:




Լրահոս