Անկարան չի ծրագրում ցամաքային օպերացիա սկսել Սիրիայում. Էրդողանի խորհրդական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան չի պլանավորում միակողմանի ցամաքային օպերացիա սկսել Սիրիայում, փոխանցում է Reuters-ը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Քալինը:

Ընդ որում, նա հավելել է, որ Անկարան կշարունակի համատեղ աշխատանքը միջազգային կոալիցիայի հետ:

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ կշարունակենք աշխատել կոալիցիայի հետ: Հենց այդ պատճառով Սիրիայում ցամաքային օպերացիայի ցանկացած նախապատրաստում՝ թե միակողմանի, թե Սաուդյան Արաբիայի կամ այլ երկրների հետ, չի քննարկվում»,-ասել է Քալինը:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուն հայտնել է, որ Սիրիայում Թուրքիայի ռազմական մասնակցությունը օրակարգի հարց չէ: Չավուշօղլուի խոսքով՝ Սիրիայում ցանկացած ցամաքային օպերացիայի պետք է մասնակցեն կոալիցիայի բոլոր անդամները:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան    




Լրահոս