Փախստականներին չընդունելու համար Բելգիայի իշխանությունները կտուգանվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելգիայի կառավարությունը ծրագիր է նախապատրաստել, ըստ որի՝ կտուգանվեն երկրի իշխանությունները, եթե վերջիններս հրաժարվեն ընդունել փախստականներին, փոխանցում է RTBF հեռուստառադիոընկերությունը:

Տուգանքը կկազմի օրական 75 եվրո:

Տեղեկությունների համաձայն՝ 2 ամսվա ընթացքում կառավարությունը պետք է տեղաբաշխի փախստականներին:

Ներկա պահին Բելգիայում փախստականների ընդունման կենտրոններում մոտ 35 հազար մարդ է գտնվում:

Եվրամիության Frontex սահմանային գործակալության տվյալների համաձայն՝ 2015թ. ԵՄ է ժամանել 1,8 միլիոն ներգաղթյալ: Նրանցից մեծ մասը Թուրքիայի միջոցով Հունաստան է ներթափանցել, որտեղից ուղևորվել ԵՄ այլ երկրներ: Այս տարի արդեն Հունաստան է ժամանել ավելի քան 100 հազար ներգաղթյալ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան    




Լրահոս