
Ադրբեջանական SOCAR պետական նավթային ընկերությունը հավելյալ 500 միլիոն կուբամետր գազ է առաջարկել Վրաստանին, փոխանցում է «Բիզնես Գրուզիա»-ն:
Գազի մատակարարումը կիրականացվի Շահ-Դենիզ գազամուղի միջոցով:
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ադրբեջանական գազի մատակարարման մասին բանակցություններ են տարվում: Հայտնի է, որ փետրվարի 29-ին Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն կմեկնի Բաքու:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան