ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն ևս առաջնորդվում է այն սկզբունքով, որ «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը պետք է շարունակվի նաև հրադադարի ռեժիմից հետո, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Եվս մեկ անգամ ցանկանում եմ նշել, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից արգելված «Իսլամական պետություն», «Ջաբհաթ ան-Նուսրա» և այլ ահաբեկչական խմբավորումների վրա հրադադարի ռեժիմը չի անդրադառնա: Նրանց դեմ պայքարը, բնականաբար, կշարունակվի»,-հայտարարել է ՌԴ նախագահը Անվտանգության դաշնային ծառայության կոլեգիայի նիստի ժամանակ:
Նիստի շրջանակներում Պուտինն ընդգծել է, որ ՌԴ ԱԴԾ-ն դադարեցրել է ընդհատակ գործող ահաբեկչական խմբերի գործունեությունը, որոնք պատրաստվում էին հարված հասցնել ՌԴ-ին:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան