Ընթանում է առարկայական օլիմպիադաների քաղաքային փուլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքի դպրոցներում փետրվարի 20-ից մեկնարկել է առարկայական օլիմպիադաների մարզային փուլը։ Աշակերտների գիտելիքների ամենամյա ստուգատեսին մասնակցում են հիմնական, միջնակարգ, ավագ, ինչպես նաև մասնավոր դպրոցներն ու կրթահամալիրները։ Օլիպիադաներին մասնակցում են նաև հատուկ խնամքի կարիքներ ունեցող աշակերտները:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն օլիմպիադաների օրերին անձամբ այցելում է դպրոցներ և տեղերում հետևում ընթացքին։ Հանրակրթության վարչության պետը հատկանշել է, որ օլիմպիադաները կազմակերպվում և անցկացվում են օրենքով սահմանված կարգով: Մինչ օրս որևէ խախտում չի արձանագրվել։

«Տասնվեց առարկայից կազմակերպվող օլիմպիադաների քաղաքային փուլին մասնակցում են դպրոցական և տարածքային փուլերը հաջողությամբ հաղթահարած աշակերտները:

Ուրախությամբ պետք է նշեմ, որ տարեցատարի մեծանում է օլիմպիադաներին մասնակցող երեխաների թիվը: Միաժամանակ նաև պետք է արձանագրեմ, որ բարձրացել է աշակերտների պատրաստվածությունը»,- ընդգծել է Գայանե Սողոմոնյանը:

Դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը կավարտվի մարտի 9-ին։ Այն հաղթահարած աշակերտները, ըստ առարկաների, կմասնակցեն հանրապետական փուլին։




Լրահոս