
7 ամիս առաջ Չինաստանում ծնված փոքրիկի մարմնի վրա կա մի գոյացություն, որը պոչ է հիշեցնում և աճում է ամեն շաբաթ,-գրում է Daily mail-ը: Փոքրիկը ծնվել է ողնաշարի ճողվածքով: Երեխայի մայրը բժիշկներին խնդրել է վերացնել ուռուցքը, սակայն նրանք հրաժարվել են վիրահատությունից՝ պատճառաբանելով, որ այն կարող է բարդությունների հանգեցնել՝ ընդհուպ մինչև ողնաշարի կաթված:
Ըստ բժիշկների՝ ուռուցքն աստիճանաբար իջել է և հայտնվել ճիշտ այն տեղում, որտեղ կենդանիների մոտ լինում է պոչը: