
12-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Սամուել Սեւյանը դարձավ ԱՄՆ-ի մինչեւ 20 տարեկան պատանիների առաջնության երկրորդ մրցանակակիր: Սենթ Լուիս քաղաքում անցկացված երկրի առաջնությունում նա 9 հնարավորից վաստակեց 6 միավոր եւ միայն կես միավորով ետ մնաց չեմպիոնից՝ միջազգային վարպետ Դանիել Նարոդիցկուց. տեղեկացնում է armchess .am-ը: