«Սասուն Միքայելյանը գալիս է, որ Հրազդանը ժպտա». տեղի ունեցավ հանդիպում համակիրների հետ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Հրազդանի տարածքային կառույցում այսօր տեղի ունեցավ Սասուն Միքայելյանի համակիրների մասնակցությամբ հանդիպում: Քննարկման թեման ապրիլի 17-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններն են:

Կուսակցությունը որոշել է, որ իրենց միասնական թեկնածուն լինելու է Հրազդանի նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանը:

12788819_1134770726562977_2142765580_o

«Ես դեռ թեկնածու չեմ, մենք խորհրդակցել ենք կուսակցության համախոհների և իմ մարտական ընկերների հետ, խորհրդակցել ենք ու որոշել ենք մասնակցել: «Прошу любить и жаловать», – իր խոսքում նշեց Միքայելյանը:

12773180_1134785773228139_205090280_o

Նա նշեց, որ իր համախոհներին խոստացել է, որ նորից գալու է քաղաքապետարան: Սասուն Միքայելյանն ընդգծեց, որ գալիս է իր համախոհների հետ միասին Հրազդանում առկա մթնոլորտը փոխելու: «Ես գալիս եմ իմ համախոհների հետ միասին, որ Հրազդանում այս մթնոլորտը փոխվի: Եթե նորմալ մարդիկ կան քաղաքապետարանում, կմնան, կաշխատեն», – հայտարարեց նա` հավելելով, որ նախընտրական շտաբը կղեկավարի Նիկոլ Փաշինյանը:

12789742_1134770733229643_144503370_o

«Ես մեծ սիրով համաձայնել եմ գլխավորել Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբը: Ես պատիվ եմ համարում այդ քաղաքի պոտենցիալը մեծացնելու և իրացնելու գործին մասնակցելու», – իր խոսքում նշեց Փաշինյանը: Նա ընդգծեց` Սասուն Միքայելյանը գալիս է, որ Հրազդանը ժպտա, ապա Ալեն Սիմոնյանի հետ միասին ցուցադրեցին անակնկալ` Միքայելյանի նախընտրական պաստառը:




Լրահոս